

Ֆոտոտեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն Canon ճապոնական ընկերությունը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում մտադիր է անցնել թվային տեսախցիկների արտադրության լիակատար ավտոմատացման, գրում է ամերիկյան The Washington Post-ը։
Համանման փոփոխություններ են տեղի ունենում Ճապոնիայի ամբողջ տարածքում, որը ռոբոտատեխնիկայի համաշխարհային առաջատար է։ Canon-ի ներկայացուցիչ Ջուն Միսումիի խոսքով՝ եթե այս գործընթացը հաջողությամբ ավարտվի, ապա արտադրության ավտոմատացումը կօգնի պահպանել երկրի տեխնոլոգիական հզորությունները։
Ավտոմատացված արտադրության լիակատար անցումը կավարտվի առաջիկա հինգ տարում, հնարավոր է՝ արդեն մինչև 2015թ․, հայտարարել է Միսումին՝ մյուս կողմից հրաժարվելով կոնկրետ ժամկետներ նշել։
Միաժամանակ՝ ճապոնական արտադրողները երկրից դուրս են տեղափոխում իրենց ձեռնարկությունները՝ խուսափելով յենի բարձր փոխարժեքից։ Այս հանգամանքը մտավախություն է առաջացնում, որ բոլոր աշխատատեղերը Ճապոնիայից «կտեղափոխվեն» Չինաստան, Հնդկաստան և ասիական այլ երկրներ, որտեղ աշխատուժն ավելի էժան է։
Միսումին սակայն համոզված է, որ այս միջոցառումները չեն հանգեցնի Canon-ում աշխատատեղերի կրճատմանը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին Canon-ը հայտարարեց առաջիկա չորս տարում կորպորատիվ ծախսերն առնվազն 400 մլրդ յենով (մոտ $4,84 մլրդ) կրճատելու մասին, որը նպատակ ուներ մեղմել փոխարժեքների տատանումների և եվրոպական շուկայում պահանջարկի նվազման բացասական ազդեցությունը։
Դոլարի և եվրոյի համեմատ ճապոնական արժույթի փոխարժեքը, որպես կանոն, զգալիորեն ազդում է ճապոնացի արտահանողների վրա. յենի բարձր փոխարժեքը ենթադրում է գործարարների շահույթի նվազում, ցածր փոխարժեքը՝ շահույթի աճ։ Նշենք, որ Canon-ի բիզնեսի մոտ կեսը բաժին է ընկնում ոչ ճապոնական շուկաներին։
Նշենք, որ արտադրության ավտոմատացման ուղղությամբ ներկայում աշխատում է նաև ճապոնական Toyota Motor Corp.-ը, որը սակայն նպատակ ունի ոչ թե կրճատել ծախսերը, այլ բարելավել որակը։
Կարդալ ավելին
Պատմություններ

Դատական իշխանության անկախության նշույլներն էլ են վերանում․ Արսեն Թավադյան

Սահմանադրության նախագիծը կուղարկվի կառավարություն՝ անգամ առանց խորհրդի հավանության․ Գալյան

Ինչո՞ւ է Արցախից տեղահանվածների անձնագրերում Ադրբեջանը նշվում որպես ծննդավայր

Ծննդավայրը՝ Ադրբեջան. արցախցիների անձնագրերը՝ նոր կանոններով

Մեղրիում մեկնարկել են TRIPP-ի աշխատանքները

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Հայաստան-Թուրքիա կարգավորման «բանալին» Բաքվու՞մ է

Աշնանային Կապանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
Դիտել ավելին
Civilnet


