Գլխավոր Լրահոս

Հունաստանի ելքը եվրոգոտուց կիջեցնի նրա հարևանների վարկանիշը․ Fitch

Հունաստանի ելքը եվրոգոտուց կիջեցնի նրա հարևանների վարկանիշը․ Fitch

Fitch միջազգային վարկանշային գործակալության կանխատեսմամբ, եթե Հունաստանը լքի եվրոգոտին, ապա ամենաշատը կտուժեն արժութային միության արվարձանային երկրների կորպորատիվ վարկանիշները, առաջին հերթին՝ Իսպանիայինը, Պորտուգալիայինը և Իտալիայինը։

Գործակալության նոր զեկույցի համաձայն՝ Հունաստանի՝ արժութային միությունից հրաժարումը ամենահավանականն է Եվրոպայի համար դիտարկվող անբարենպաստ սցենարների շրջանում։

Եթե Հունաստանի ելքը եվրոգոտուց չկանոնակարգված լինի, հետևանքները զգալի կլինեն ամբողջ Եվրոպայի տարածքում։

Ամեն դեպքում՝ արժութային միության անդամ պետությունների թվի կրճատումը բացասական ազդեցություն կունենա Հունաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի կորպորատիվ վարկանիշների վրա։ Վերջին երեք երկրում հնարավոր է վարկանիշի իջեցում միանգամից երեք աստիճանով, նշում են Fitch-ի փորձագետները։

Բացի այդ՝ հնարավոր է եվրոգոտու մի շարք երկրների սուվերեն վարկանիշների իջեցում, հիմնականում՝ հենց նույն արվարձանային երկրների։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում