Գլխավոր Լրահոս

Facebook-ը սպանում է SMS ծառայությունը

Facebook-ը սպանում է SMS ծառայությունը

SMS հաղորդագրությունների տրաֆիկի և բջջային օպերատորների՝ ծառայությունից ստացվող եկամուտների աճի ոսկյա դարաշրջանը մոտենում է իր ավարտին, զգուշացնում են Strand Consult խորհրդատվական ընկերության փորձագետներն իրենց ուսումնասիրությունում։

SMS ծառայության ակտիվության անկման պատճառը Facebook սոցցանցի ժողովրդականությունն է։ Երկար տարիներ SMS ծառայություններն  ապահովել են բջջային օպերատորների հասույթի 20%-ը, եզրակացնում են Strand Consult-ի փորձագետները։ Վերջիններիս ուսումնասիրության համաձայն՝ այնպիսի զարգացած երկրներում անգամ, ինչպիսիք Դանիան և Նորվեգիան են, օգտագործողներն ավելի քիչ են օգտվում SMS հաղորդագրություններից, քան նախկինում։    

Այժմ բջջային հեռախոսով տեքստային հաղորդագրությունների փոխանակման համար օգտագործվում են Facebook սոցցանցն ու ինտերնետ մեսենջերները։ Ներկայում Facebook-ն ունի ավելի քան 900 մլն օգտատեր, այդ թվում՝ 488 մլն-ը սոցցանց մուտք գործելու համար ակտիվ օգտվում է բջջային հեռախոսից։ Ամբողջ աշխարհում մարդիկ միմյանց հետ շփման համար ավելի հաճախ օգտագործում են Facebook-ը, քան բջջային կարճ հաղորդագրությունները։  

Օգտագործողները SMS ծառայության օգտագործումը գլխավորապես կրճատում են այն պատճառով, որ այն ավելի թանկ է։

Դանիայում SMS հաղորդագրությունների ակտիվության անկումը հանգեցրել է նրան, որ այս երկրի բջջային բոլոր օպերատորներն անցում են կատարել անսահամանափակ սակագների. այժմ օգտագործողները տեքստային հաղորդագրություններից օգտվելու համար ամսական վճարում են €3-6, գրում են Strand Consult-ի փորձագետները։  

Մյուս կողմից՝ բջջային տրաֆիկի աճը Facebook-ի համար լավ նորություն չէ. այս մասին հայտնի է դարձել անցած շաբաթ սոցցանցի՝ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացրած հաշվետվությունից։ Facebook-ի բջջային կայքում գովազդների թիվը սահմանափակ է, այդ պատճառով բջջային օգտատերերի թվի աճը չի ուղեկցվում եկամուտների լուրջ աճով։ Փաստորեն, անհատական համակարգիչներից անցումը բջջային հեռախոսներին նշանակում է սոցցանցի բիզնեսի եկամտաբերության անկում։

Նշենք, որ ընթացիկ ամսվա սկզբին SEC-ին ներկայացրած տվյալների համաձայն՝  Facebook-ը մտադիր էր վաճառել մոտ $5,6 մլրդ-ի 180 մլն սովորական բաժնետոմս։

Ակնկալվում է, որ Facebook-ի IPO-ն կդառնա Սիլիկոնային հովտի խոշորագույն տեղաբաշխումը՝ գերազանցելով անգամ Google-ի համապատասխան ցուցանիշը։

Սոցցանցի IPO-ն կմեկնարկի մայիսի 18-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում