Գլխավոր Լրահոս

Հունաստանի՝ եվրոգոտին լքելու մասին լուրերը «նոնսենս» են․ Յունկեր

Հունաստանի՝ եվրոգոտին լքելու մասին լուրերը «նոնսենս» են․ Յունկեր

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները (Եվրախումբ) չեն քննարկել Աթենքի՝ եվրոպական արժութային միությունը լքելու հնարավորությունը, երկուշաբթի հայտարարել է Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը խմբի հանդիպումից հետո։ Պաշտոնյայի խոսքով՝ Եվրախումբը շարունակում է կողմ լինել Հունաստանի՝ եվրոգոտում մնալուն և այս ուղղությամբ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը։ Յունկերի խոսքով՝ մի վայրկյան անգամ ինքը չի կարող պատկերացնել, որ Հունաստանը կարող է լքել եվրոգոտին։ Այս մասին բոլոր խոսակցությունները նա անվանել է «պրոպագանդա» և «նոնսենս»։

«Մենք պետք է հարգենք Հունաստանի ժողովրդավարությունը։ Հունաստանը քվեարկել է, և մենք պետք է ընդունենք այս արդյունքները։ Հուսով ենք, որ կառավարությունը կձևավորվի առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում, այնուհետ մենք պետք է աշխատենք այդ կառավարության հետ և չպետք է խրատենք Հունաստանին»,- ասել է Յունկերը։

Նույն հանդիպման ընթացքում տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը հիշեցրել է, որ ԵՄ-ն ձգտում է, որ Հունաստանը կայուն տնտեսական աճի վերադառնա։ Այս երկրի փրկության ծրագիրը նախատեսում է վարկերի տրամադրում խնայողության խիստ միջոցառումների դիմաց, որն ավելի վաղ հաստատել են վարկատուները։ «Համերաշխությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է, այդ պատճառով առանց Հունաստանի ձգտման՝ համերաշխության պակտը չի գործի»,- հայտարարել է Ռենը։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Նոր ժողովրդավարություն»-ը ստացել էր ընտրողների ձայների 18,9%-ը, ՍԻՐԻԶԱ բլոկը՝ 16,8%-ը, ՊԱՍՕԿ-ը՝ 13,2%-ը։ Սակայն նրանց դեռ չի հաջողվել ձևավորել կառավարություն։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում