ԱՄՆ-ում ապրիլին մանրածախ վաճառքներն աճել են 0,1%-ով, ինչը նվազագույն ցուցանիշն է տարեսկզից ի վեր, հաղորդում է Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը։
Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետների տվյալների համաձայն՝ մարտին՝ մինչև Սուրբ Զատիկը, ամերիկացիները բավական շատ են ծախսել, իսկ ապրիլին որոշել են խնայել։ Մարտին մանրածախ վաճառքների աճը կազմել է 0,7%։
Ապրիլին ԱՄՆ-ում վաճառքների ամենացածր ցուցանիշներն են արձանագրել հագուստը (անկումը՝ 0,7%) և շինանյութերը։ Միաժամանակ՝ առցանց պատվերների ծավալը, ինչպես նաև ավտոմեքենաների (+0,5%) և կահույքի վաճառքներն աճել են։ Ավտոմեքենաների ապրիլյան վաճառքները կազմել են 1,184 մլն միավոր։
Ապրիլին սպառողական գներն ամսական կտրվածքով մնացել են անփոփոխ, իսկ տարեկան կտրվածքով աճել են 2,3%-ով։ Սա աճի նվազագույն ցուցանիշն է 2011թ. փետրվարից ի վեր։
Civilnet











