Գլխավոր Լրահոս

Facebook-ը 25%-ով ընդլայնում է IPO-ն

Facebook-ը 25%-ով ընդլայնում է IPO-ն

Սոցցանցի տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր թիվը կկազմի 422 մլն։ Այս որոշումը հաջորդել է սոցցանցի մեկ բաժնետոմսի թանկացմանը։ Ակնկալվում է, որ տեղաբաշխվող բաժնետոմսերի գնային առաստաղը կկազմի $38, ինչը նշականում է, որ IPO-ն Facebook-ին ավելի քան $15 մլրդ կապահովի։

Հիշեցնենք, որ օրերս Facebook-ը որոշել էր բարձրացնել IPO գնային դիապազոնը՝ նախկին $28-35-ից մինչև $34-38։ Այդպիսով սոցցանցի ընդհանուր գնահատականը $77-96 մլրդ-ից բարձրացել էր մինչև $93-104,2 մլրդ։

IPO-ի նախապատրաստական աշխատանքների մասին լուրերը ստացվում են այն վեճերի ֆոնին, որոնք ծավալվում են սոցցանցում կատարվող ներդրումների հուսալիության շուրջ։ Այսպես, մայիսի 15-ին ամերիկյան General Motors ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել էր, որ մտադիր է հետ կանչել իր վճարովի գովազդը Facebook-ից։ GM-ի մարկետոլոգները սա պայմանավորել են նրանով, որ սոցցանցում տեղադրված գովազդը գործնականում չի ազդում ընկերության վաճառքների ցուցանիշի վրա։ Մյուս կողմից՝ ընկերությունը կշարունակի օգտագործել Facebook-ի անձնական իր էջերը, որոնք անվճար են։ GM-ում հավելել են, որ այս որոշումն ընդունվել է սոցցանցի գովազդային ռազմավարության գերագնահատման արդյունքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում