Գլխավոր Լրահոս

Իսպանիայի բանկային բարեփոխումների բացասական հետևանքները․ Fitch

Իսպանիայի բանկային բարեփոխումների բացասական հետևանքները․ Fitch

Միջազգային վարկանշային գործակալությունն իր մտավախությունը բացատրում է նրանով, որ բարեփոխումները որոշ բանկերի համար պետական աջակցություն են ենթադրում։ 

«Բանկերի կողմից պահուստների մեծացման հանձնարարականները ֆինանսիստներից ընդհանուր առմամբ €30 մլրդ կպահանջեն։ Ավելի վաղ մենք Իսպանիայի վարկանիշի համար մենք նախատեսել ենք բանկերի աջակցությանն ուղղված պետության հնարավոր ծախսերը՝ €30-35 մլրդ։ Սակայն թույլ տնտեսական ֆոնը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բանկերի վարկային պորտֆելների մյուս հատվածները ևս կարող են բարեփոխվել, մեզ հարկադրում են վերանայել բանկային սեկտորին պետության հնարավոր աջակցության չափը»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում։

Գործակալության փորձագետները չեն ակնակալում, որ Իսպանիայի կառավարությունը հարկադրված կլինի €30 մլրդ-ն ամբողջությամբ ծախսել բարեփոխումների հետևանքների անմիջական փոխհատուցման վրա, սակայն նշում են այն ռիսկը, որ պետության վերջնական ծախսերը՝ ուղղված բանկային հատվածի վերակապիատալավորմանը, կգերազանցեն €30-35 մլրդ-ը։

Ներկայում Fitch-ը Իսպանիային վարկանշում է A մակարդակում՝ բացասական կախատեսմամբ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իսպանիայի կառավարությունը ներկայացրել է երկրի բանկային համակարգի վերականգնման ծրագիրը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում