«Ինձ համար բարդ է դա պատկերացնելը։ Իմ կարծիքով՝ սա իրադարձությունների զարգացման վատագույն սցենարն է»,- նշել է Տրիշեն՝ հավելելով, որ ընթացիկ ճգնաժամը պարտքային է, այլ ոչ արժութային, այդ պատճառով պետք չէ անհանգստանալ եվրոպական արժույթի կայունության համար։
Համանման դիրքորոշում է արտահայտել նաև Հունաստանի նախկին վարչապետ Կոստաս Սիմիտիսը։ «Հունաստանի վերադարձը ազգային արժույթին ողբերգական հետևանքներ կունենա երկրի համար և մեծապես կվնասի բանկերին»,- հայտարարել էր նա։
Civilnet











