Եվրամիության վիճակագրական ծառայության` Եվրոստատի վերջնական տվյալների համաձայն` մարտին գնաճը եվրոգոտում կազմել է 2,6%: Հատկանշական է, որ նույն ցուցանիշի մասին էին վկայում ինչպես Եվրոստատի նախնական տվյալները, այնպես էլ փորձագետների կանխատեսումները:
Ապրիլին գնաճը արժութային միությունում նախորդ ամսվա համեմատ կազմել է 0,5%, ինչը ևս համընկել է շուկայի կանխատեսումներին:
Եվրոգոտում գները` առանց վառելիքի և պարենամթերքի հաշվարկի, (Core CPI ինդեքս) 2011թ. ապրիլի համեմատ աճել են 1,6%-ով: Նշենք, որ փորձագետներն այս ցուցանիշն ակնկալում էին 1,5%-ի մակարդակում:
Տնտես-Աշխարհ
Civilnet











