Գլխավոր Լրահոս

Մադրիդը կկորցնի ֆինանսական շուկաների մատչումը. Իսպանիայի վարչապետ

Մադրիդը կկորցնի ֆինանսական շուկաների մատչումը. Իսպանիայի վարչապետ

«Առկա է այն բանի լրջագույն ռիսկը, որ մեզ այլևս չեն վարկավորի կամ կվարկավորեն, սակայն աստղաբաշխական գներով: Բոլոր միջոցառումները, որոնք մենք այժմ ձեռնարկում ենք, նախատեսված են նրա համար, որ երկիրը դուրս բերվի անդունդից»,- ասել է Ռախոյը:

Իսպանական տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը 2011թ. նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է տարեկան 6,5%-ը: Դրանց սփրեդը գերմանական տասնամյա բոնդերի համեմատ կազմել է 5,07 տոկոսային կետ, ինչը ռեկորդային ցուցանիշ է եվրոգոտու պատմության մեջ:

Իսպանական պարտատոմսերի եկամտաբերությունը տարեկան 5%-ից ցածր մակարդակում էր գտնվում, երբ մարտի սկզբին երկրի կառավարությունը հայտարարեց, որ 2012թ. չի կարողանա բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 4,4%-ը, ինչպես նախատեսված էր ավելի վաղ:    

Եվրոգոտու ֆինանսների նախարարները համաձայնեցրել են 2012թ. համար Իսպանիայի բյուջեի դեֆիցիտի նոր կողմնորոշիչը, որը ՀՆԱ-ի 5,3%-ի մակարդակում է: 2011թ. երկրի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 8,5%-ը, մինչդեռ նպատակային ցուցանիշը ՀՆԱ-ի 6%-ն էր:

Մինչև 2013թ. Իսպանիայի կառավարությունը մտադիր է բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 3%-ը, ինչպես և նախատեսված էր ավելի վաղ: 2012թ. բյուջեն, որ ներկայացվել է մարտին, ներառում է վերջին 30 տարիների խնայողության, հարկերի բարձրացման և ծախսերի կրճատման ամենախիստ միջոցառումները: Դրանք նախատեսում են մոտ €27 մլրդ-ի խնայողություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում