Գլխավոր Լրահոս

Samsung-ը Apple-ի պատճառով $10 մլրդ է կորցրել

Samsung-ը Apple-ի պատճառով $10 մլրդ է կորցրել

Թայվանական DigiTimes հրատարակության պատճառով Samsung-ի կապիտալիզացիան նվազել է $10 մլրդ-ով։ Ներդրողները մտավախությամբ են արձագանքել այն լուրերին, որ Apple-ը հնարավոր է՝ հրաժարվի կորեացիների հետ համագործակցությունից՝ նախապատվությունը տալով չիպեր արտադրող Elpida մրցակից ընկերությանը։   
DigiTimes-ը, վկայակոչելով անանուն աղբյուրները, պարբերաբար լուրեր է հրապարակում Apple-ի հետ կապված։ Այս անգամ թայվանական հրատարակությունը հաղորդել էր, որ Apple-ը Elpida-ին հիշողության DRAM չիպերի մատակարարման խոշոր պատվեր է կատարել։
Այս նորությանը հաջորդել է Samsung-ի բաժնետոմերի 6-տոկոսանոց անկումը։ Հարավկորեական ընկերության բաժնետոմսերի օրական անկումը դարձել է ամենամեծը վերջին չորս տարում, հաղորդում է Reuters-ը։  
Փետրվարին Elpida-ն պահանջել էր իրեն սնանկ ճանաչել՝ հայտարարելով $5,6 մլրդ պարտքի մասին։ Փորձագետների կարծիքով՝ Apple-ը ցանկանում է ջրի երեսին թողնել Elpida-ն՝ DRAM չիպերի հարցում Samsung-ի, Hynix-ի և այլ արտադրողների հույսին չմնալու համար։
Անցած շաբաթ ամերիկյան Micron Technology-ն հայտարարել էր, որ հետաքրքրված է Elpida-ով և բանակցում է ընկերության հետ։ Չի բացառվում, որ Micron-ը դառնա Apple-ի չիպերի հիմնական մատակարարներից մեկը և  Samsung-ի համար ավելի մեծ սպառնալիք կներկայացնի, քան Elpida-ն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում