Գլխավոր Լրահոս

Բաֆեթը $142 մլն-ի մեդիաակտիվ է գնել

Բաֆեթը $142 մլն-ի մեդիաակտիվ է գնել

Media General-ը ԱՄՆ-ի Վիրջինիա, Հյուսիսային Կառոլինա, Հարավային Կառոլինա և Ալաբամա նահանգներում թողարկում է 63 օրաթերթ և շաբաթաթերթ։  

Բաֆեթի Berkshire Hathaway ընկերության կողմից որպես գնորդ հանդես կգա նրա դուստր ընկերությունը՝ BH Media Group-ը։ Ընկերությունը կգնի Media General-ի բոլոր ակտիվները՝ բացառությամբ Tampa խմբի։ Գործարքը, որ կփակվի հունիսի 25-ին, դեռ պետք է հաստատեն կարգավորիչ մարմինները։

Առանձին պայմանագրի համաձայն՝ Berkshire Hathaway-ը Media General-ին լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի առկա պարտքերը մարելու համար։ Media General-ում $45 մլն-ի վարկային հատուկ գիծ կբացվի, և ընկերությանը $400 մլն-ի լրահատկացում  կտրվի։   

Նշենք, որ Media General-ը հիմնվել է 1850թ. և մինչև 1969թ. անվանվել Richmond   Newspapers։ Ընկերության հիմնական ակտիվների թվում են Winston-Salem Journal-ը և Richmond Times-Dispatch-ը, ինչպես նաև մի շարք հեռուստակայաններ, մասնավորապես՝ WFLA-TV-ն։  

Բաֆեթի հիմնադրամն արդեն տնօրինում է մի շարք մեդիաակտիվներ։ Berkshire Hathaway-ին է պատկանում Buffalo News-ը, Washington Post-ի 26,6-տոկոսանոց մասնաբաժինը։ Անցած տարվա վերջում Բաֆեթը համաձայնել էր գնել Omaha World-Herald-ը, որը մի շարք հրատարակություններ է թողարկում ներդրողի հայրենի քաղաքում՝ Օմահայում։

Նշենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ Բաֆեթը $214 մլն-ով գնել է ամերիկյան General Motors ավտոկոնցեռնի 10 մլն բաժնետոմս։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում