Գլխավոր Լրահոս

Բելառուսը ճիշտ է պայքարում ճգնաժամի դեմ․ ԱՄՀ

Բելառուսը ճիշտ է պայքարում ճգնաժամի դեմ․ ԱՄՀ

2011թ. 2-րդ կեսին Բելառուսը հակաճգնաժամային արդյունավետ միջոցառումներ է ձեռնարկել, որոնք թույլ են տվել զսպել գնաճը, կրճատել միջոցների անբավարարությունը և համալրել պահուստները, ասված է ԱՄՀ-ի Գործադիր տնօրենների խորհրդի հայտարարությունում։  

Մասնավորապես՝ ԱՄՀ-ում ողջունում են կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ փոխարժեքի միասնականացումը, ճկուն փոխարժեքի սահմանումը, դրամավարկային քաղաքականության խստացումը, եկամուտների սահմանափակումը և աշխատավարձերի բարձրացումը։ Հիմնադրամում կարծում են, որ այս ճանապարհով հաջողվել է նվազեցնել գնաճի մակարդակը, միջոցների անբավարարությունը և համալրել Բելառուսի արժութային պահուստները։ Այս հանգամանքը բարենպաստ է  անդրադարձել նաև օտարերկրյա արժույթի շուկաների վրա։   

Հաշվի առնելով պահպանվող ռիսկերն ու սպառնալիքները՝ ԱՄՀ-ն Բելառուսի իշխանություններին կոչ է անում կենտրոնանալ ներքին և միջազգային շուկաներում կայունության պահպանման ուղղությամբ և շարունակել կառուցվածքային բարեփոխումների անցկացումը։

Հիմնադրամում կարծում են, որ մասնավորեցումն ու գնային ազատականացումը օպտիմալացնում են ռեսուրսների տեղաբաշխումը և նպաստում շուկայի աշխատանքի խթանմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում