Հունական ողբերգությունը մոտենում է իր եզրափակիչ արարին. ակնհայտ է, որ կա´մ այս, կա´մ հաջորդ տարի մեծ է Հունաստանի դեֆոլտի հավանականությունը, գրում է Ռուբինին։
«Հունաստանը հայտնվել է անելանելիության, մրցունակության կորստի, արտաքին դեֆիցիտների և խորացող դեպրեսիայի արատավոր շրջանակում։ Այդտեղից դուրս գալու միակ ճանապարհը կառավարելի դեֆոլտն է և ելքը եվրոգոտուց, որը կհամակարգի եռյակը՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչը նվազագույնի կհասցնի Հունաստանին և եվրոգոտու մյուս հատվածներին սպառնացող կողմնակի վնասները»,- համոզված է տնտեսագետը։
Պետք չէ մոլորության մեջ լինել. Հունաստանի կառավարելի ելքը եվրոգոտուց տնտեսական զգալի ցավ է ենթադրում, սակայն ավելի վատ է հունական տնտեսության և հասարակության դանդաղ և անկանոն պայթյունին հետևելը, ամփոփում է տնտեսագետը։
Հիշեցնենք, որ Ռուբինին բոլորից շուտ էր կանխատեսել 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Այս կանխատեսումների իրականանալուց հետո տնտեսագետը ստացավ «Կասանդրա» և «Մարգարե» մականունները։
Civilnet











