Ամբողջ աշխարհում ավելի քան 1500 թոփ մենեջերների շրջանում անցկացված հարցումը վկայում է, որ կորպորոտաիվ սեկտորը գործնականում պատրաստ չէ իրադարձությունների նման զարգացմանը, որն ավելի ու ավելի հավանական է դառնում հունական ճգնաժամաի ֆոնին։
Հարցման մասնակիցների մոտ մեկ քառորդը նշել է, որ եվրոգոտու քայքայման դեպքի համար իրենց ընկերություններն ունեն պահեստային ծրագիր։ Հարցվածների 42%-ը հայտարարել է, որ այս իրադարձությունը «որոշակի» ազդեցություն կգործի իրենց բիզնեսի վրա, իսկ 29%-ը նշել է «չափազանց լուրջ» ազդեցության հնարավորության մասին։
Արևելյան Եվրոպայի ընկերություններն ամենաքիչն են պատրաստ եվրոգոտու քայքայմանը (թոփ մենեջերների 84%-ը)։ Առավել պատրաստված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (27%-ն ունի պահեստային ծրագիր) և Եվրոպայի թոփ մենեջերները (25%)։
Հատկանշական է, որ խոշոր ընկերություններն ավելի պատրաստ են եվրոգոտու քայքայմանը, քան փոքրերը։
Civilnet











