ԱՄՆ-ի կառավարությունը պետք է ընդունի «Վոլկերի կանոն»-ը, որն արգելում է պետության կողմից երաշխավորված ներդրումներով բանկերին սպեկուլյացիայի ենթարկել ներդրողների փողերը, գրում է Կրուգմանը։ «JPMorgan-ի սկանդալը հրաշալի առիթ է արագ գործողություններ ձեռնարկելու համար, քանի դեռ Ուոլ սթրիթը կրկին իր ավանդական մեծամիտ դիրքը չի զբաղեցրել։ Միանշանակ մենք պետք է վերականգնենք պաշտպանության որոշակի ձևերը, որոնք հաջորդ սերունդներին հանգիստ կյանք կապահովեն։ Սա բոլորին է պարզ՝ բացի բանկիրներից և նրանց աջակցող քաղաքական գործիչներից»,- ընդգծում է տնտեսագետը։
Հոդվածում Կրուգմանը մասնավորապես վերլուծում է JPMorgan-ի ղեկավար Ջեմի Դայմոնի գործողությունները՝ բանկի կրած $2 մլրդ վնասի պայմաններում։
Տնտեսագետի խոսքով՝ Դայմոնը Ուոլ սթրիթի ֆինանսական բարեփոխումների դեմ պայքարի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Նա հատկապես դեմ է «Վոլկերի կանոն»-ին, սակայն նույն շուկայական սխալ ռազմավարության հետևանքով բանկը մոտ $2 մլրդ-ի վնաս է կրել։
«Այս ամենում ամենակարևոր երևույթն այն է, որ մեզ բացատրեցին, թե ինչու է պետք արագ կարգավորել Ուոլ սթրիթը։ Շնորհակալություն Դայմոնին դրա համար»,- եզրակացնում է Կրուգմանը։
Civilnet











