Ոսկու պահանջարկի եռամսյակային անկումը մեծապես պայմանավորված է Հնդկաստան դրա ներկրման նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանմբ, ինչպես նաև մետաղի բարձր գներով, նշում են WGC-ում։
Անցած եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկը կազմել է 1,097 հազ. տ՝ նախորդ տարվա 1,150 հազ. տ-ի համեմատ։
Միաժամանակ՝ արժեքային արտահայտմամբ ոսկու համաշխարհային պահանջարկն աճել է 16%-ով՝ մինչև $59,7 մլրդ։
Հատկանշական է, որ Հնդկաստանի կողմից մետաղի պահանջարկի անկումը փոխհատուցվել է Չինաստանում ոսկու սպառման ծավալների մեծացմամբ, ինչպես նաև բորսային ինդեքսային ֆոնդերի (ETF) պահանջարկով։
2012թ. 1-ին եռամսյակում ոսկու միջին գինը կազմել է $1690/տ, ինչը 22%-ով գերազանցել է անցած տարվա միևնույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
Civilnet











