Գլխավոր Լրահոս

Alibaba-ն Yahoo!-ից $7,1 մլրդ-ով հետ է գնում իր բաժնետոմսերը

Alibaba-ն Yahoo!-ից $7,1 մլրդ-ով հետ է գնում իր բաժնետոմսերը

Պայմանագրի համաձայն՝ $7,1 մլրդ-ը Yahoo!-ն կստանա $6,3 մլրդ կանխիկ միջոցներով և Alibaba-ի $800 մլն-ի արտոնյալ բաժնետոմսերի տեսքով։  

Հիշեցնենք, որ 2005թ. Yahoo!-ն $1 մլրդ-ով ձեռք էր բերել Alibaba-ի բաժնետոմսերի 43%-ը։ Դեռ 2011թ. 2-րդ կեսին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Yahoo!-ն մտադիր է վաճառել ասիական իր ակտիվները, այդ թվում՝ Alibaba-ի մասնաբաժինը։ Որպես բաժնետոմսերի փաթեթի հիմնական գնորդ նշվում էր հենց Alibaba-ն։ Նաև կարծիքներ էին հնչում, թե Alibaba-ն իր հերթին կարող է գնել Yahoo!-ն, եթե վերջինս հանվի վաճառքի։  

2012թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Yahoo!-ից բաժնետոմսերի հետգնման շուրջ Alibaba-ի բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Alibaba-ին չի բավարարել Yahoo!-ի առաջարկած գինը։

Հատկանշական է, որ մայիսի 18-ին, երբ ի հայտ եկան լուրերն այն մասին, թե Alibaba-ն ու Yahoo!-ն մոտ են գործարքի կնքմանը, Yahoo!-ի բաժնետոմսերն արժևորվեցին 4%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում