Գլխավոր Լրահոս

Google $12,5 մլրդ-ով գնում է Motorola-ն

Google $12,5 մլրդ-ով գնում է Motorola-ն

ԱՄՆ-ը և Եվրոպան գործարքի իրենց համաձայնությունը տվել էին դեռ փետրվարին։ Այդպիսով՝ ընկերությունը ստացել է կարգավորիչ բոլոր մարմինների համաձայնությունը, և գործարքը մոտ է փակմանը, հաղորդում է MarketWatch-ը։

Կարգավորիչների կողմից $12,5 մլրդ արժողությամբ գործարքի հաստատման միակ պայմանը առաջիկա հինգ տարում Motorola-ից բացի բջջային սարքավորումների այլ արտադրողների ևս Android օպերացիոն համակարգի տրամադրումն է։

«Motorola-ի ձեռքբերման շուրջ մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք անհամբերությամբ սպասում ենք գործարքի փակմանը»,- ասված է Google-ի հաղորդագրությունում։

Փորձագետների գնահատմամբ՝ գործարքն ամբողջությամբ կավարտվի արդեն այս շաբաթ։

Հիշեցնենք, որ անցած տարի Motorola-ն բաժանվել էր երկու մասի։ Ավելի ուշ՝ օգոստոսին, Google հայտարարել էր Motorola Mobility-ի գնման մասին, որը զբաղվում է բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքով։  
 
Երկրորդ ստորաբաժանումը՝ Motorola Solutions-ը, զբաղվում է հեռահաղորդակցային սարքավորումների նախագծմամբ և արտադրությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում