Գործարքի պայմանների համաձայն՝ Wanda-ն ապագայում լրացուցիչ $500 մլն կներդնի AMC-ի զարգացման ռազմավարության մեջ։ AMC-ի մենեջմենտը և 18,5 հազ. աշխատակիցները կպահպանեն իրենց դիրքերը։ Ներկայում ընկերությունները սպասում են Չինաստանի և ԱՄՆ-ի կարգավորիչների կողմից գործարքի հաստատմանը։
Wanda-ն Չինաստանում զվարճանքների ինդուստրիայում կատարվող ներդրումների ծավալով առաջատար է։ Խումբը տնօրինում է մոտ 86 կինոթատրոն։ Գործարքի հաստատման դեպքում այն կդառնա աշխարհում կինոթատրոնների խոշորագույն սեփականատերը։ 2011թ. Wanda-ի հասույթը կազմել է $16,7 մլրդ։
Ամերիկյան AMC ցանցը հիմնվել է 1920թ.։ Ներկայում օպերատորը Կանդայում և ԱՄՆ-ում միավորում է 346 կինոթատրոն։ Ընկերությունում նշում են, որ չինական գործընկերոջ օգնությամբ իրենք կշարունակեն բիզնեսի ընլայնման նոր ուղիներ որոնել։
Civilnet











