Այս մասին են վկայում Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալները։
Համեմատության համար նշենք, որ 2010թ. Ռուսաստանից ԱՊՀ երկրներ կատարած տրանսֆերտները կազմել են $13,525 մլրդ։
Այսպես, 2011թ. Ռուսաստանից փոխանցված միջոցների ծավալով ԱՊՀ երկրների շարքում առաջատար է դարձել Ուզբեկստանը՝ $4,909 մլրդ ցուցանիշով։ Նրան հաջորդում են Տաջիկստանն ու Մոլդովան՝ $2,752 մլրդ և $1,647 մլրդ ցուցանիշով համապատասխանաբար։ Ամենաքիչ միջոցները Ռուսաստանից փոխանցվել են Թուրքմենստան՝ $22 մլն։ 2011թ. Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները կազմել են $1,195 մլրդ՝ 2010թ. $904 մլն-ի համեմատ։
2011թ. 4-րդ եռամսյակում Ռուսաստանից ԱՊՀ երկրներ փոխանցված միջոցների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է՝ մինչև $4,434 մլրդ։ 2011թ. 3-րդ եռամսյակում Ռուսաստանից ԱՊՀ երկրներ կատարած անհատական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է $5,041 մլրդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին երկու տարիների համար։
2011թ. 3-րդ եռամսյակը ռեկորդային է եղել նաև Ռուսաստանից կատարված ընդհանուր տրանսֆերտների ցուցանիշով՝ $12,3 մլրդ։ Հատկանշական է, որ այս գումարը խոշորագույնն էր՝ նախորդ տարիների առանձին վերցրած ցանկացած եռամսյակի համեմատ։
Ռուսաստանից ԱՊՀ երկրներ կատարված անհատական փոխանցումները (մլն, $)՝
Civilnet











