Գլխավոր Լրահոս

Facebook-ն էժանանում է

Facebook-ն էժանանում է

Երևանի ժամանակով ժամը 17։00-ին սոցցանցի բաժնետոմսերն անկում են ապրել 3,72%-ով՝ մինչև $36,81՝ մեկ արժեթղթի դիմաց։ Հիմնական առևտրաշրջանը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։

Սոցցանցը բաժնետոմսեր է տեղաբաշխել նաև անցած շաբաթ՝ հինգշաբթի գիշեր լույս ուրբաթ։ Ընկերությունը նախնական ցուցակման համաձայն վաճառել է $18,4 մլրդ-ի (հաշվի առնելով նաև օպցիոնները) 421 մլն բաժնետոմս, իսկ սոցցանցի ամբողջ բիզնեսը գնահատվել է $104 մլրդ։

Առևտրաշրջանը բացվել է տեղաբաշխման գնի համեմատ մոտ 11-տոկոսանոց պարգևաճարով՝ $42,05՝ մեկ բաժնետոմսի դիմաց։ Սակայն կես ժամ անց Facebook-ի բաժնետոմսերը սկսել են արժեզրկվել, և առևտրաշրջանի փակմանը տեղաբաշխման գնից ընդամենը 0,6%-ով են թանկ գնահատվել։ Ինչպես գրում է Wall Street Journal-ը, կազմակերպիչ բանկերը հարկադրված են եղել բաց շուկայից շտապ հետ գնել սոցցանցի բաժնետոմսերի մի մասը՝ դրանց գինը առնվազն $38 մակարդակում պահելու նպատակով։

Հատկանշական է, որ Facebook-ի IPO-ն ընթացել է կարմիր գոտում գտնվող շուկայի պայմաններում։ Նրա առևտրաշրջանի առաջին օրը կտրուկ անկում են ապրել բորսային ինդեքսներն ու տեխնոլոգիական այլ ընկերությունների բաժնետոմսերը՝ Groupon, Google, Zynga:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում