Գլխավոր Լրահոս

Apple-ն ու Samsung-ը սկսել են բանակցել

Apple-ն ու Samsung-ը սկսել են բանակցել

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը սկսել է բանակցել Samsung-ի ղեկավար Չոյ Ջի-Սունի հետ՝ կարգավորելու պատենտային ձգձգվող կոնֆլիկտը, հաղորդում է բրիտանական Financial Times-ը։ Կորպորացիաների ղեկավարները կփորձեն մինչև դատական նիստը (նախանշված է հուլիսին) պատենտային վեճը լուծել հաշտագրի կնքման միջոցով։

Հիշեցնենք, որ Samsung-ի դեմ պատենտային պայքարը Apple-ը սկսել է 2011թ. ապրիլին 373-էջանոց բողոքի ներկայացմամբ՝ կապված պատենտների և ապրանքանշանների խախտման հետ։ Ներկայում ընկերությունների պատենտային հայցերը քննվում են աշխարհի մոտ տասը երկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Ճապոնիայում և այլն։ Apple-ը հարավկորեական արտադրողին մեղադրում է iPad-ի և iPhone-ի դիզայնի, ինտերֆեյսի (միջերեսի) և փաթեթավորման տարրերի կրկնօրինակման մեջ։ Ամերիկյան ընկերությունը նաև վստահեցնում է, որ Samsung-ը «գողացել» է ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման եղանակը, ինչպես նաև հեռախոսը, կոնտակտներն ու լուսանկարները պատկերող նշանները։    

Ի պատասխան՝ Samsung-ը Apple-ին մեղադրում է պատենտների խախտման մեջ, որոնք վերաբերում են տվյալների անլար հաղորդմանը, էներգասպառման նվազեցման միջոցներին և սխալների շտկմանը։ Հարավկորեական արտադրողը նշում է, որ առաջին սմարթֆոնն ինքը դեռ 1999թ. է ստեղծել։

ԱՄՆ-ում Samsung-ի բջջային սորաբաժանման ղեկավար Ջի Շինը նշել է, որ իրենք նախկինի պես ձգտում են հարթել Apple-ի հետ տարաձայնությունները։ Շինը նշել է, որ ընկերությունը կոնֆլիկտի հարթման մի քանի տարբերակ է դիտարկում, այդ թվում՝ խաչաձև լիցենզավորման շուրջ բանակցությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում