Google Chrome բրաուզերն առաջին անգամ տարածվածությամբ առաջ է անցել իր գլխավոր մրցակից Microsoft Internet Explorer-ից և զբաղեցրել առաջին տեղը բրաուզերների համաշխարհային շուկայում։ Այս մասին են վկայում StatCounte ծառայության տվյալները։
Մայիսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում Chrome-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում կազմել է 32,76%, իսկ Internet Explorer-ինը՝ 31,94%։ Mozilla Firefox-ը երրորդ տեղում է՝ շուկայի 25,47% մասնաբաժնով։ Safari (7,08%) և Opera (1,74%) բրաուզերները բավական հետ են մնում առաջատար եռյակից։
Նշենք, որ Google Chrome-ը իր տարածվածությամբ Mozilla Firefox-ից առաջին անգամ առաջ է անցել 2011թ․ նոյեմբերին։ 2011թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Google Chrome-ի օգտագործողների թիվն աճել է 25,69%-ով։ Mozilla Firefox-ը զիջել է Google Chrome-ին՝ կորցնելով իր օգտագործողների 5,84%-ը։
Civilnet











