Ճապոնիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն օտարերկրյա արժույթով իջեցվել է երկու աստիճանով՝ А+-ից մինչև АА, ազգային արժույթով՝ մեկ աստիճանով՝ АА--ից մինչև А+։ Երկու վարկանիշներին էլ շնորհված է «բացասական» կանխատեսում։
Իր որոշումը Fitch-ը պայմանավորել է պետպարտքի աճող և բարձր ցուցանիշների ֆոնին երկրի համար պարտքային ռիսկերի աճով։
«Վարկանիշների իջեցումն ու բացասական կանխատեսման պահպանումը վկայում են Ճապոնիայի վարկունակությանը սպառնացող ռիսկերի մասին։ Երկրի բյուջեի կոնսոլիդացման ծրագիրը չի համապատասխանում տնտեսական ընթացիկ մարտահրավերներին և ճկուն չէ»,- նշում է Fitch-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սուվերեն վարկանիշների բաժնի ղեկավար Էնդրյու Կոհունը։
Գործակալության գնահատմամբ՝ 2012թ. վերջին Ճապոնիայի պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 239%-ը, ինչը համապատասխան առավելագույն ցուցանիշն է գործակալության կողմից վարկանշվող երկրների շարքում։
Civilnet











