Գլխավոր Լրահոս

Ֆրանսիացիներն ԱՄՆ-ում €1,5 մլրդ-ով 1 հազ․ հյուրանոց են վաճառում

Ֆրանսիացիներն ԱՄՆ-ում €1,5 մլրդ-ով 1 հազ․ հյուրանոց են վաճառում

Blackstone-ը կդառնա ԱՄՆ-ում և Կանադայում Motel 6 և Studio 6 բրենդների  պատկանող էկոնոմ դասի 1,1 հազ. (107,3 հազ. սենյակ) հյուրանոցի սեփականատեր։ Կողմերը մտադիր են գործարքը փակել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերը։

Ամերիկյան ցանցի վաճառքի մասին լուրերի ֆոնին Accor-ի բաժնետոմսերն արժևորվել են 4,3%-ով, միաժամանակ փարիզյան САС 40 ինդեքսն աճել է 0,4%-ով։

Ավելի վաղ Accor-ը չէր բացառել ԱՄՆ-ում բիզնեսի մի մասի վաճառքի հնարավորությունը՝ պայմանավորված դրա ցածր շահութաբերությամբ։ 

Motel 6 և Studio 6 բրենդների վաճառքը ընկերությանը թույլ կտա կենտրոնանալ ավելի շահութաբեր ցանցերի զարգացման ուղղությամբ, ինչպիսին է Novotel-ը։ Le Figaro-ի հաղորդմամբ՝ Accor-ը Ասիայում և Լատինական Ամերիկայում աճի բավական լավ հեռանկարներ ունի։

Նշենք, որ Accor-ը աշխարհում հյուրանոցային խոշորագույն ցանցերից մեկն է։ Այն ներառում է 4,4 հազ. հյուրանոց (531,7 հազ. սենյակ)։ 2011թ. տվյալների համաձայն՝ ընկերության զուտ շահույթը կազմել է €27 մլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում