Թերթի աղբյուրների համաձայն՝ միջոցները հատկացվել են վարկային արտակարգ աջակցության մեխանիզմի միջոցով (Emergency liquidity assistance, ELA)։ ԵԿԲ-ն այս կապակցությամբ մանրամասներ չի հաղորդում։ «Դուք չեք խոսում, երբ հայտնվում եք արտակարգ դրության մեջ, որովհետև դա իրավիճակն ավելի կվատացնի»,- ավելի վաղ պարզաբանել էր կարգավորչի կառավարման խորհրդի անդամ և Բելգիայի կենտրոնական բանկի նախագահ Լյուկ Կոենը։
ԵԿԲ-ն ապրիլի 24-ին հրապարակված իր շաբաթական ֆինանսական հաշվետվությունում անուղղակիորեն «խոստովանել» է Հունաստանին միջոցների հատկացումը, գրում է FT-ն։ Փաստաթուղթը պարունակում է «եվրոգոտու վարկային ինստիտուտների այլ հարցումներ» աղյուսակը, որը մեկ շաբաթում անսպասելիորեն ավելացել է €121 մլրդ-ով։
Barclays-ի փորձագետների հաղորդմամբ՝ ներկայում Հունաստանը ELA-ի միջոցով ստանում է մոտ €96 մլրդ օգնություն, Իռլանդիան՝ €41 մլրդ, Կիպրոսը՝ €4 մլրդ։ Այդպիսով՝ ELA-ի ծավալը գերազանցում է €140 մլրդ-ը։
Նշենք, որ անցած շաբաթ ԵԿԲ-ն հրաժարվել էր հունական չորս բանկի լրացուցիչ վարկ տրամադրել քանի դեռ երկրի իշխանությունները ֆինանսական հատվածի վերակապիտալավորման չեն դիմել։ Reuters-ի հաղորդմամբ՝ հունական ֆինանսական կազմակերպությունները մինչև շաբաթվա վերջ կստանան €18 մլրդ օգնություն, որից հետո բանկերը ստանդարտ սխեմաներով կրկին կարող են դիմել ԵԿԲ-ի վարկերի օգնությանը։
Civilnet











