Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում 100-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ են պահվում․ Զարեհ Սինանյան

Ադրբեջանում 100-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ են պահվում․ Զարեհ Սինանյան

Ադրբեջանը հարյուրից ավելի Հայաստանի քաղաքացիների է պահում իր մոտ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա կարծիքով՝ գերիների հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում գերիների հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձն է։ Ես գիտեմ, որ նրանք (գերիները և պահվող այլ անձինք - խմբ․) հարյուրից ավելի են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Դրա համար մենք երկխոսություն ենք վարում՝ պարզելու համար, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ գտնվում, նրանք (Բաքուն - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Մենք ունենք մարդկանց ցուցակ, գիտենք, որ նրանք գտնվում են Ադրբեջանում, և դեռ անհետ կորածների ցուցակ կա։ Եվ տվյալ դեպքում թվերն անընդհատ փոխվում են»,- ասել է Զարեհ Սինանյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ բոլոր գերիները վերադարձվել են, պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում