Կարգավորիչները մտադիր են պարզել ընկերության բաժնետոմսերի անկման պատճառը, որոնք տեղաբաշխումից հետո զգալիորեն արժեզրկվել են երկու առևտրաշրջան շարունակ։ Հետաքննությունը կանցկացնեն ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը և Ֆինանսական ինստիտուտների գործունեությունը կարգավորող գործակալությունը։
Երեքշաբթի սոցցանցի բաժնետոմսերն արժեզրկվել են մոտ 9%-ով, և առևտրաշրջանի փակմանը մեկ բաժնետոմսն արժեցել է $31: Ընդհանուր առմամբ, բաժնետոմսերն արժեզրկվել են տեղաբաշխման գնի մեկ հինգերորդի չափով։ Շուկան այս հանգամանքը մի շարք պատճառներով է պարզաբանում՝ տեղաբաշխման օրը տեխնիկական խոտան NASDAQ բորսայում, ամերիկյան General Motors ավտոկոնցեռնի վճարովի գովազդի հեռացում սոցցանցից և անդերրայթերների գործողություններ, որոնք շուկային բաժնետոմսերի չափազանց մեծ ծավալ են տրամադրել։
Մասնավորապես՝ խոսքը Morgan Stanley-ի մասին է, որը IPO-ի նախաշեմին զեկույց է հրապարակել սոցցանցի հասույթի կրճատման կանխատեսմամբ։ Եվ վերջապես, փորձագետները չեն դադարում խոսել ընկերության գերագնահատման մասին։
Civilnet











