Հանդիպման շրջանակում ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն եվրոգոտու տնտեսական դրությունը՝ Հունաստանի վերջին իրադարձությունների ֆոնին, որոնք կարող են հանգեցնել այս երկրի՝ արժութային միությունից ելքին։ Նախատեսված է նաև բլոկի այլ երկրների, այդ թվում՝ Իսպանիայի պարտքային խնդիրների քննարկումը։ Հանդիպման օրակարգի գլխավոր խնդիրների թվում է եվրոգոտու համար ընդհանուր պարտատոմսերի թողարկումը։
Այս գաղափարի աջակցությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Գերմանիան դեռ դեմ է այս առաջարկին։
Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը դարձավ առաջին եվրոպական երկրի առաջնորդը, որ Հունաստանին նախօրեին բացահայտորեն կոչ արեց լքել եվրոգոտին։ Իրադարձությունների համանման զարգացումը, փորձագետների կարծիքով, հնարավոր են այն դեպքում, երբ հունիսյան ընտրությունների արդյունքում կրկին չհաջողվի այնպիսի կառավարություն ձևավորել, որը հակված կլինի բյուջետային կրճատումների քաղաքականության և ֆինանսական օգնության մասին ԵՄ-ի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը։
Civilnet











