Գլխավոր Լրահոս

Ճապոնիայի ԿԲ-ն չի շտապում աջակցել տնտեսությանը

Ճապոնիայի ԿԲ-ն չի շտապում աջակցել տնտեսությանը

«Ճապոնիայի բանկը լիովին գիտակցում է, որ ճապոնական տնտեսությունը դեֆլյացիայի հաղթահարման և տնտեսական կայուն զարգացման  վերադարձի ճանապարհին բարդ խնդրի է առերեսվել գնային կայունության պահպանման ժամանակ»,- ասված է կարգավորչի հայտարարությունում։

Վերջինիս համաձայն՝ Եվրոպայի պարտքային ճգնաժամի սրումը կարող է բացասաբար անդրադառնալ ճապոնական տնտեսության վրա։ Ճապոնիայի բանկն ուշիուշով կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը և  անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ կձեռնարկի, ասված է բանկի հայտարարությունում։

Փորձագետների գնահատմամբ՝ Ճապոնիայի բանկը տնտեսության աջակցության ծրագրի ծավալները կմեծացնի հուլիսին, եթե մակրոտնտեսական իրադրությունը շարունակի վատթարանալ։

Հիշեցնենք, որ ապրիլին բանկը որոշում էր ընդունել ակտիվների հետգնման ծրագրի ծավալը մեծացնել 5 տրլն յեն-ով՝ մինչև 70 տրլն։ Երկրի կառավարությունում կարծում են, որ կարգավորիչը չափազանց զգույշ քաղաքականություն է վարում։

Ճապոնիայի ԿԲ-ի նիստի որոշումը հատկանշական է երկրի վարկանիշի իջեցման մասին Fitch-ի որոշման ֆոնին։ Հիշեցնենք, որ երեկ Ճապոնիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն օտարերկրյա արժույթով իջեցվել էր երկու աստիճանով՝ А+-ից մինչև АА, ազգային արժույթով՝ մեկ աստիճանով՝ АА–ից մինչև А+։ Երկու վարկանիշներին շնորհվել էր «բացասական» կանխատեսում։

Իր որոշումը Fitch-ը պայմանավորել էր պետպարտքի աճող և բարձր ցուցանիշների ֆոնին երկրի համար պարտքային ռիսկերի աճով։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում