ՀԲ-ն Չինաստանի կառավարությանը կոչ է անում խթանել ներքին պահանջարկը՝ չապավինելով միայն արտահանմանը։ Բանկի կանխատեսման համաձայն՝ Արևելյան Եվրոպայի զարգացող շուկաներում 2012թ. տնտեսական աճը կկրճատվի մինչև 7,6%՝ 2011թ. 8,2%-ի համեմատ։ Առանց Չինաստանի վերելքը հաշվի առնելու՝ աճն այստեղ կկազմի 5,2%, ինչը գերազանցում է 2011թ. ցուցանիշը (4,3%), սակայն զիջում է 2010թ. արդյունքները (7%)։
Կազմակերպության կանխատեսմամբ՝ Չինաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կաճի 8,2%-ով։ Բանկի նոյեմբերյան կանխատեսման համաձայն՝ակնկալվում էր չինական տնտեսության 8,4-տոկոսանոց աճ։
Չինաստանի տնտեսությանը սպառնացող գլխավոր ռիսկերի թվում ՀԲ-ն նշում է բնակարանային ներքին շուկայի աճի տեմպերի դանդաղումը և տնտեսական թույլ աճը, որը վատթարացնում է միջազգային առևտրի հեռանկարները։
ՀԲ-ն ասիական երկրներին կոչ է անում խթանել ներքին սպառումը՝ պահանջարկի խթանմանն ուղղված բյուջետային քաղաքականության հաշվին։
Կազմակերպության փորձագետների կանխատեսմամբ՝ ասիական երկրներում ներքին պահանջարկը կշարունակի թույլ մնալ։ ՀԲ-ն Ասիայի զարգացող երկրներին կոչ է անում ավելացնել ենթակառուցվածքային նախագծերին ուղղված ծախսերը, ինչը կարող է ֆինանսավորման նոր միջոցներ պահանջել։
Civilnet











