Գլխավոր Լրահոս

2013թ․ ԱՄՆ-ին ռեցեսիա է սպառնում․ փորձագետներ

2013թ․ ԱՄՆ-ին ռեցեսիա է սպառնում․ փորձագետներ

Համանման եզրահանգումը ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին կհարկադրի ընթացիկ տարում ընդունել բյուջետային համաձայնագիրը, որը թույլ կտա խուսափել այս սցենարից, գրում է Wall Street Journal-ը։ 

Բյուջետային վարչության փորձագետների կանխատեսմամբ՝ հարկերի բարձրացման և ծախսերի կրճատման համադրությունը կկրճատի բյուջեի դեֆիցիտը, սակայն կհանգեցնի տնտեսական աճի ժամանակավոր դանդաղմանը։

Նրանց գնահատմամբ՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2013թ. առաջին վեց ամսում տարեկան կտրվածքով կկրճատվի 1,3%-ով, ինչը ծրագրված միջոցառումների կյանքի կոչման դեպքում կհամապատասխանի «մեղմ ռեցեսիա» ձևակերպմանը։ Փորձագետներն ամերիկյան տնտեսության կայունացում են կանխատեսում տարվա երկրորդ կեսին միայն։

Նշենք, որ Միացյալ Նահանգների տնտեսության աճի տարեկան տեմպերը 2009թ. ի վեր միջինը կազմում են 2,4%։

Հատկանշական է, որ չնայած նրան, որ ԱՄՆ-ում մերթ ընդ մերթ հնչում են ռեցեսիայի վերաբերյալ կանխատեսումներ, այդուհանդերձ Սպիտակ տունն ու Կոնգրեսը չեն շտապում բանակցել՝ կանխելու հոռետեսական սցենարի կյանքի կոչումը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում