Գլխավոր Լրահոս

Facebook-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել

Facebook-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել

Glancy Binkow & Goldberg իրավաբանական ընկերության՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի գերագույն դատարան ներակայացրած հայցին կարող են միանալ 2012թ. մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում Facebook-ի բաժնետոմսեր գնած բոլոր ներդրողները, ասված է Glancy Binkow & Goldberg-ի հաղորդագրությունում։

Հայցի համաձայն՝ Facebook-ի մենեջմենտն ու IPO-ի կազմակերպիչները ներդրողների մեծ մասից թաքցրել են տեղեկությունն այն մասին, որ road show-ի (նախքան բաժնետոմսերի տեղաբաշխումը ընկերության կողմից ձեռնարկվող միջոցառումների ամբողջություն՝ ուղղված ընկերության առաջընթացի ապահովմանը, հեղինակության բարձրացմանն ու ներդրումային գրավչության մեծացմանը) ընթացքում տեղաբաշխման կազմակերպիչ բանկերը, այդ թվում՝ Morgan Stanley-ն, J.P.Morgan-ը և Goldman Sachs-ը, իջեցրել են սոցցանցի շահութաբերության կանխատեսումը։ Այս մասին լուրը հասանելի է եղել միայն մի շարք խոշոր բանկերի և հիմնականում թաքցվել է հանրությունից, վստահեցնում են հայցվորները։  

Նշենք, որ երեքշաբթի սոցցանցի բաժնետոմսերն արժեզրկվել են մոտ 9%-ով, և առևտրաշրջանի փակմանը մեկ բաժնետոմսն արժեցել է $31: Ընդհանուր առմամբ, բաժնետոմսերն արժեզրկվել են տեղաբաշխման գնի մեկ հինգերորդի չափով, ինչը շուկան մի շարք պատճառներով է պարզաբանում՝ NASDAQ բորսայի տեխնիկական խոտանը, ամերիկյան General Motors ավտոկոնցեռնի վճարովի գովազդի հեռացումը սոցցանցից և անդերրայթերների գործողությունները, որոնց հետևանքով շուկային բաժնետոմսերի չափազանց մեծ ծավալ է տրամադրվել։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում