Բանկիրների խոսքով՝ վերակապիտալավորումը իրենց կրկին թույլ կտա ստանալ Եվրոպական կենտրոնական բանկի ֆինանսավորումը, որից անցած շաբաթ հունական որոշ բանկեր զրկվել են՝ վճարունակության պահպանման համար անհրաժեշտ կապիտալի անբավարարության պատճառով։
Մարտին պարտատոմսերի փոխանակման ընթացքում արձանագրված ահռելի վնասները հարվածել են համակարգային նշանակության բանկերին։ Մյուս կողմից՝ երկրի իշխանությունները փորձում են անհրաժեշտ միջոցներ գտնել վարկային կազմակերպությունների վերակապիտալավորման համար։
Նշենք, որ հունական բանկերի վերակապիտալավորումը միջազգային ֆինանսական օգնության ծրագրի կարևորագույն կետերից մեկն է։
Civilnet











