2012թ. 1-ին եռամսյակում ամերիկյան Dell տեխնոլոգիական ընկերության զուտ շահույթը կրճատվել է մինչև $635 մլն կամ $0,36՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ տարվա $945 մլն-ի և $0,49-ի համեմատ համապատասխանաբար։
Եռամսյակային հասույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 4%-ով՝ մինչև $14,4 մլրդ։ «Ակնհայտ է, որ մենք ականատես ենք պահանջարկի հետ կապված ավելի բարդ իրավիճակի։ Եվրոպան ընդհանուր առմամբ մեզ «ներքև է քաշել»»,- ասել է Dell-ի ֆինանսական գլխավոր տնօրեն Բրայան Գլեդենը։
Dell-ի հաշվետվության տվյալները վկայում են, որ ընկերությունը զիջում է շուկայական իր մասնաբաժինը Apple-ի iPad-ին։ Dell-ն ակնկալում է, որ ընթացիկ եռամսյակում իր հասույթը կաճի 2-4%-ով՝ մինչև $14,7-15 մլրդ։ Ուոլ սթրիթը, իր հերթին, ընկերության հասույթը կանխատեսում է $15,4 մլրդ-ի մակարդակում։
Առևտրաշրջանի փակմանը Dell-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 11%-ով՝ մինչև $13,20՝ մեկ բաժնետոմսի հաշվով։
Civilnet











