Թերթի տեղեկությունների համաձայն՝ Getty Images-ի նախնական ընդհանուր արժեքը $4 մլրդ է։
Hellman & Friedman մասնավոր ներդրումային հիմնադրամը, որ չորս տարի առաջ գնել էր Getty Images-ը $2,4 մլրդ-ով, հնարավոր գործարքի խորհրդատուներ է ընտրել արդեն։ Հիմնադրամը համագործակցում է Goldman Sachs և JPMorgan Chase բանկերի հետ։
Գործակալության վաճառքի կամ IPO-ի մասին լուրերը պաշտոնապես դեռ չեն հաստատվել։
Getty Images-ը հիմնվել է 1995թ.։ Ընկերության հիմնական բիզնեսը պրոֆեսիոնալ լուսանկարիչների բարձրորակ լուսանկարների վաճառքն է։ 2008թ. Getty Images-ը հանվել է վաճառքի, և հաջորդ տարի այն գնել է Hellman & Friedman-ը։ Ակտիվի գնման հավակնորդների թվում էին նաև ներդրումային Kohlberg Kravis Roberts-ը և Bain Capital-ը։
Civilnet











