Զարգացած երկրներում պետպարտքի խնդիրը մինչև 2016թ. միայն կվատանա, նշել է Ժուն։ «Մենք կանխատեսում ենք, որ պետպարտքի խնդիրը միայն կվատանա, մինչև 2016թ. իրավիճակի կայունացում տեղի չի ունենա։ Մինչ այդ պետպարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 116%»,- ասել է Ժուն։
Նրա խոսքով՝ լրջագույն սպառնալիք են ներկայացնում նաև մասնավոր անձանց և բանկային համակարգի պարտքերը։ «Այս խնդիրը մեծ դեռ կխաղա առաջիկա տարիներին, դրա լուծումը դեռ չի գտնվել»,- ասել է Ժուն՝ հավելելով, որ շուկաները որոշակիորեն կայունացել են 2011թ. նոյեմբերի համեմատ, սակայն անկայունությունը դեռ պահպանվում է։
Ժուի կարծիքով՝ 2012 թվականը հատկապես կարևոր կլինի։ «Այս տարի զարգացող շուկաները կապահովեն գլոբալ ՀՆԱ-ի ավելի քան 50%-ը, ինչը խիստ փոխում է աշխարհում պահանջարկի կառուցվածքը և գլոբալ տնտեսական իրադրության հիմքերը, քանի որ երբ զարգացող շուկաներն ապահովում էին ՀՆԱ-ի 50%-ը, նրանք ստանում էին ֆինանսական հոսքերի 90%-ը։ Գլոբալ տնտեսությունը ներկայում այն վիճակում է, որ պետությունը պետք է կրճատի տնտեսության աջակցությանն ու ներդրումներին ուղղված ծախսերը»,- ընդգծել է Ժուն։
Civilnet











