Հելգմորը խոստովանում է, որ այս առաջարկը բարդ է իրականացնել, քանի որ կարող է հանգեցնել քաղաքական լուրջ բարդացումների, առաջին հերթին՝ Աթենքի ու Անկարայի միջև։
Այդուհանդերձ, մի շարք փորձագետներ պատրաստ են աջակցելու այս գաղափարին, քանի որ Թուրքիան կարող է արժութային բլոկի համար աճի նոր գործոն դառնալ հարավում՝ դրանով իսկ հավասարակշռելով գերմանական հզոր տնտեսությունը։
Միաժամանակ՝ Հունաստանը առաջիկա երկու տարիներին միայն խնդիրների աղբյուր կլինի, քանի որ տնտեսական անկումը կկազմի 4-5%։ Ընդ որում՝ թուրքական տնտեսության աճը համադրելի է չինականին՝ 8,5% 2011թ., իսկ ընթացիկ տարում ակնկալվում է 8-տոկոսանոց աճ։
Հելգմորը նշում է, որ Թուրքիայի անդամագրումը եվրոգոտուն թույլ կտա ապահովել «երիտասարդ արյան հոսք դեպի ծերացող Եվրոպա, ինչը, սակայն, կարող է այլատյացական տրամադրությունների աճի աղբյուր դառնալ Բեռլինում և Փարիզում»։
Civilnet











