Շվեյցարիայի հակամենաշնորհային հանձնաժողովը գերմանական BMW AG ավտոկոնցեռնի նկատմամբ 156 մլն շվեյցարական ֆրանկ (€129,9 մլն) տուգանք է սահմանել։ Ընկերությունը մեղադրվում է ավտոմեքենաների ներկրման համար արգելքների ստեղծման մեջ։ Այս մասին ասված է կարգավորչի համառոտ հաղորդագրությունում։ Առավել հանգամանալից տեղեկատվությունն այսօր կհրապարակվի հանձնաժողովի մամուլի հատուկ ասուլիսի ժամանակ, որը տեղի կունենա Շվեյցարիայի խորհրդարանի շենքում։
2008թ. ի վեր շվեյցարական արժույթը սկսել է ամրապնդել իր դիրքերը եվրոյի նկատմամբ։ Այդ է պատճառը նաև, որ շատ ավելի մեծ թվով շվեյցարացիներ են սկսել մեկնել Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա՝ ավտոմեքենաներ գնելու և դրանք հետագայում Շվեյցարիայում վաճառելու նպատակով, նշում է Reuters-ը։
Civilnet











