Եվրոգոտում արդյունաբերության ոլորտի ակտիվությունը նվազում է 10 ամիս շարունակ։ Մայիսին այն կազմել է 45 կետ՝ ապրիլի 45,9-ի համեմատ։ Ծառայությունների ոլորտի ցուցիչը 46,9-ից անկում է ապրել մինչև 46,5։
Նշենք, որ 50 կետ մակարդակը գերազանցող ցուցանիշը վկայում է գործարար ակտիվության աճի, իսկ 50 կետից ցածր մակարդակը՝ անկման մասին։
Եվրոպական տնտեսության պարտքային ճգնաժամը տարածաշրջանի պետություններին հարկադրել է բյուջետային խնայողության խիստ միջոցառումերի դիմել, ինչը հանգեցրել է արժութային միության 17 անդամ երկրից 8-ի ռեցեսիային։
Գերմանիայում արտադրական ակտիվության ինդեքսն անսպասելիորեն նվազել է 46,2 կետից մինչև 45, ծառայությունների ոլորտի ակտիվության ինդեքսը մնացել է անփոփոխ՝ 52,2։
Ֆրանսիայում արտադրական ոլորտի PMI ինդեքսն անկում է ապրել մինչև 44,4 կետ։
Հիշեցնենք, որ սրանք նախնական տվյալներ են, որոնք հաշվարկել է Markit Economics-ը։
Civilnet











