Մասնավորապես՝ վերջին օրերին եվրոյով նոմինացված իր ակտիվները կրճատել են եվրոպական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Amundi-ն, որի պորտֆելը գնահատվում է €659 մլրդ, և բրիտանական Threadneedle Investment-ը, որը 73 մլրդ ֆունտ ստեռլինգի ակտիվներ է տնօրինում։ Ամերիկյան Merk Investments-ը լիովին ազատվել է եվրոյով կատարված իր ներդրումներից։
Կառավարիչները կարծում են, որ վերջին օրերին Grexit-ի՝ Հունաստանի՝ եվրոգոտին լքելու հավանականությունը կտրուկ մեծացել է։ Եվրոպացի առաջնորդները դեռ չեն կարողանում համոզել ներդրողներին, որ իրենք ի վիճակի են լուծել արժութային միության խնդիրները։ Մասնավորապես՝ այս շաբաթ կրկին հետաձգվել է եվրոպական բանկերի վերակապիտալավորման մասին որոշումների ընդունումը։
Citigroup-ի փորձագետների գնահատմամբ՝ եվրոյի փոխարժեքը հնարավոր է՝ մոտենա դոլարի հետ պարիտետին՝ Հունաստանի՝ եվրոգոտին անկանոն լքելու դեպքում։ Նշենք, որ երեք շաբաթում եվրոպական միասնական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5%-ով։
Civilnet











