Գլխավոր Լրահոս

Պեկինը Վաշինգտոնի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

Պեկինը Վաշինգտոնի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

Ներկայացված բողոքի այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ Չինաստանը բողոքում է ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումների դեմ, որոնք սահմանվել են չինական 22 ապրանքատեսակի սուբսիդավորման դեմ։ Լրահատկացման ընդհանուր ծավալը $7,29 մլրդ էր։ 

Գործակալության հաղորդմամբ՝ Պեկինը ԱՀԿ-ից խնդրել է այս հարցի շուրջ խորհրդատվություն անցկացնել։ Սա կողմերի միջև վեճերի հարթման առաջին փուլն է։ Եթե խորհրդատվությունների փուլում տարաձայնությունները հարթել չհաջողվի, ապա Չինաստանը կպահանջի, որ հարցը ԱՀԿ-ի հանձնաժողովը լուծի։ 

Լրատվամիջոցները Չինաստանի այս գործողությունը պայմանավորում են մարտին ԱՄՆ-ի, Եվրամիության և Ճապոնիայի՝ ԱՀԿ ներկայացրած բողոքով։ Նրանք Չինաստանին մեղադրել էին հազվագյուտ հողային մետաղների արտահանման սահմանափակման մեջ, որոնք անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկման ժամանակ։ Այս մետաղների գլոբալ արտադրությունում Չինաստանի մասնաբաժինը կազմում է 97%։ Անցած տարի հազվագյուտ հողային մետաղների համաշխարհային գները հնգապատկվեցին այն բանից հետո, երբ Չինաստանն արտահանման քվոտաներ սահմանեց։ Հետագայում սակայն Պեկինը հարկադրված եղավ թուլացնել սահմանափակումները, իսկ 2012թ. մայիսին արտահանման լրացուցիչ քվոտաներ սահմանեց։   

Հատկանշական է, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները պարբերաբար բողոքներ են ներկայացնում միմյանց դեմ ԱՀԿ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում