Գլխավոր Լրահոս

Versace-ն մտադիր է IPO անցկացնել

Versace-ն մտադիր է IPO անցկացնել

Իտալական Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ ‎Versace-ի ղեկավարությունը վարձել է ամերիկյան Goldman Sachs-ի մասնագետներին՝ դիտարկելու  իտալական նորաձևության տան 30-40% բաժնետոմսերի հանրային վաճառքի հնարավորությունը։ Միաժամանակ՝ Versace-ում հերքում են այս մասին լուրերը և վստահեցնում, որ մտադիր չեն իրենց արժեթղթերը կողմնակի անձանց տրամադրել։ Ներկայում Versace-ի բաժնետոմսերը բաժանված են քույր և եղբայր Սանտո և Դոնաթելա Վերսաչիների միջև` 20% և 30% համապատասխանաբար։
Ավելի վաղ IPO էին կազմակերպել Versace-ի հիմնական մրցակիցները՝ Prada-ն, Ferragamo-ն և Brunello Cuccinelli-ն։ Տեղաբաշխման համար Prada-ն, օրինակ, ընտրել էր Հոնգ Կոնգի բորսան։

Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ Versace-ի ապագայի մասին դատողությունները պայմանավորված են ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելավման նկատառումներով։ 2010թ. ընկերության զուտ վնասը կազմել է €21,7 մլն, և աշխատանքից հեռացվել է աշխատակիցների մոտ մեկ քառորդը։ Անցած տարի, սակայն, Versace-ն վաստակել է €8,5 մլն։ Վաճառքներն աճել են 16,4%-ով՝ մինչև €340 մլն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում