Գլխավոր Լրահոս

Եվրոյի ճգնաժամն էժանացրել է ձիթապտղի յուղը

Եվրոյի ճգնաժամն էժանացրել է ձիթապտղի յուղը

Իսպանիան, Իտալիան և Հունաստանը լրջագույն խնդիրների են առերեսվել ձիթապտղի յուղի արտադրության ոլորտում: Միջերկրածովյան երկրներում մեծ տարածում ունեցող այս արտադրանքի գներն անկում են ապրել` արձանագրելով վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշը, գրում է Financial Times-ը: Ձիթապտղի յուղի գների իջեցումը տեղի է ունեցել վերոնշյալ երկրներում սպառման անկման ֆոնին: Հատկանշական է, որ Իսպանիան, Իտալիան և Հունաստանը ձիթապտղի յուղի եվրոպական առաջատար արտադրողներն են: 

Պահանջարկի անկումը համընկել է Իսպանիայում ձիթապտղի աննախադեպ հարուստ բերքի հետ: Բերքի ավելցուկը հանգեցրել է Եվրամիության միջամտությանը: «Շուկան լրջագույն ճգնաժամի մեջ է,- թերթին մեկնաբանել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը: - Գյուղատնտեսական այս կուլտուրան կենսականորեն կարևոր նշանակություն ունի հիմնական արտադրող երկրների համար` գյուղերում զբաղվածության ապահովման տեսանկյունից»:

Ներկայում Իսպանիան, Իտալիան և Հունաստանը ձիթապտղի յուղի խոշորագույն արտադրողներն են: Այս երկրներին է բաժին ընկնում այս արտադրանքի համաշխարհային շուկայի 70%-ը:

Ընթացիկ ամսում բարձրակարգ ձիթապտղի յուղի գները մեծածախ շուկայում անկում են ապրել մինչև $2,9 հազ./տ,  ինչը ամենացածր ցուցանիշն է 2002-ից ի վեր: Դեռ 2005թ. այս ցուցանիշը $6 հազ./տ-ի մակարդակում էր: Այլ գործոններից բացի`գների վրա ճնշում է գործադում բուսական յուղի ավելի էժան տեսակների արտադրության զարգացումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում