Գլխավոր Լրահոս

Պեկինը սեփական տնտեսությունում $315 մլրդ կներդնի. Credit Suisse

Պեկինը սեփական տնտեսությունում $315 մլրդ կներդնի. Credit Suisse

Սեփական տնտեսությունում Պեկինը կարող է 1 կամ 2 տրլն յուան ներդնել, կարծում է շվեյցարական Credit Suisse Group-ի փորձագետ Տաո Դունը, այն դեպքում, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ադեցության զսպմանն ուղղված նախորդ ծրագրի ծավալը 4 տրլն յուան էր: Չինաստանի կառավարության գործողությունները թույլ կտան աջակցել տնտեսական աճի տեմպերը, որոնք ընթացիկ եռամսյակում կարող են դանդաղել մինչև 7%, կանխատեսում է փորձագետը:

Դունի խոսքով` իշխանությունների աջակցության շնորհիվ Չինաստանի ՀՆԱ-ի աճը ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում կկազմի 8-8,6%:

Տնտեսագետի կանխատեսմամբ` Չինաստանի ԿԲ-ն, ամենայն հավանականությամբ, պահուստավորման չափանիշներն ամեն եռամսյակ կնվազեցնի 50 բազիսային կետով: Դունը, բացի այդ, կանխատեսում է, որ ԿԲ-ն բազային տոկոսադրույքը կնվազեցնի մեկ քառորդ տոկոսային կետով` առանց դեպոզիտների տոկոսադրույքի  իջեցման:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում