Միաժամանակ` Ֆրիդմանը հեռանում է ТНК-BP Management-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: «Միխայիլ Ֆրիդմանի հրաժարականն ուժի մեջ կմտնի 30 օրվա ընթացքում»,- ասված է նավթային ընկերության հաղորդագրությունում: ТНК-ВР-ն հավելում է, որ կառավարման խորհրդում են շարունակում մնալ AAR-ի («Ալֆա գրուպ», Access Industries և «Ռենովա») բաժնետերեր Գերման Խանը և Վիկտոր Վեքսելբերգը:
ТНК-ВР-ի ղեկավարությունը կստանձնեն այլ մենեջերներ, որոնց կերաշխավորի Ֆրիդմանը:
Նշենք, որ 2011թ. ТНК-ВР համատեղ ընկերությունը վաստակել է $8,98 մլրդ: Հասույթը կազմել է $60,2 մլրդ: 2011թ. վերջի դրությամբ ընկերության զուտ պարտքը կազմել է $6,73 մլրդ:
Forbes հեղինակավոր հանդեսի ռուսական տարբերակի համաձայն` Ֆրիդմանը 6-րդ ամենահարուստ ռուս գործարարն է`$13,4 մլրդ կարողությամբ:
Civilnet











