Իսպանիան €19 մլրդ կներդնի սնանկացման եզրին հայտնված, խոշորագույն Bankia բանկում` կարգավորելու երկրի բանկային հատվածում տիրող իրավիճակն ու վերադարձնելու պետության հանդեպ ֆինանսական ինստիտուտների վստահությունը, հաղորդում է Reuters-ը: Այս գումարները Bankia-ն կարող է օգտագործել որպես գրավ` Եվրոպական կենտրոնական բանկից վարկի հետագա ստացման համար: Bankia-ի փրկությունը կմեծացնի Իսպանիայի բյուջեի դեֆիցիտը, ինչպես նաև կվատացնի պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, նշում են փորձագետները: Իսպանական պետպարտատոմսերի պահանջարկի ապահովման հետևանքով վերջին շրջանում ավելացել է բարձրացել է դրանց եկամտաբերության մակարդակը:
Այն մասին, որ Bankia-ն կարող է պետական աջակցություն խնդրել, հայտնի էր դարձել մայիսի 26-ին, երբ Standard&Poor's միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել էր իսպանական 5 բանկերի վարկանիշը: Bankia-ի վարկանիշը ևս իջեցվել էր ВВ--ից մինչև ВВ+:
Ակնկալվում է, որ միջոցների դուրսգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրվեն հունիսին:
Civilnet











