Հունաստանի` եվրոգոտին լքելու և դոմինիոյի էֆեկտի մտավախությունների ֆոնին` միջագային ներդրողները կրկին ձգտում են դեպի Շվեյցարիա` փնտրելու խաղաղ հանգրվան:
Անցած տարի Շվեյցարիայի կառավարությունն ու Ազգային բանկը համատեղ հանձնաժողով ստեղծեցին, որը հիմնականում զբաղվելու էր «ֆրանկի ամրապնդումը կանխարգելող միջոցառումների մշակմամբ»: Համանման միջոցառումների թվում նշվում էին կապիտալի տեղաշարժի ամրապնդման հետևումը կամ միջոցառումները, որոնք անմիջականորեն կազդեն դեպի Շվեյցարիա կապիտալի ներհոսքի վրա: «Երկիրը պետք է պատրաստ լինի եվրոգոտու քայքայմանը, թեև արժութային միությունն ինքը չի սպասում, որ դա տեղի կունենա»,- նշում է Շվեյցարիայի ԿԲ ներկայացուցիչ Թոմաս Յորդանը:
Հատկանշական է, որ կապիտալի տեղաշարժի սահմանափակումն առաջին միջոցառումը չէ, որ Շվեյցարիայի իշխանությունները ձեռնարկում են ֆրանկի ամրապնդումը կանխելու ուղղությամբ: 2009-2010 թթ. երկիրը սկսեց եվրո գնել: 2011թ. ամռանը ֆրանկի փոխարժեքը գրեթե հավասարվեց եվրոյի պարիտետին` €1/1,2 ֆրանկ: Այդ ժամանակից ի վեր փոխարժեքը հիմնականում պահվում է այս մակարդակում:
Civilnet











