Միաժամանակ՝ Բելկան հիշեցրել է, որ Լեհաստանը Եվրամիության միակ երկիրն է, որ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո կարողացել է խուսափել ռեցեսիայից։
Անդրադառնալով ԵՄ խնդրահարույց մյուս երկրներին՝ Բելկան նշել է, որ ներկայում Իսպանիայում իրավիճակն անհամեմատ ավելի լավ է, քան Հունաստանում։ Նրա խոսքով՝ Իսպանիայում դիտվում է հարավեվրոպական երկրներին բնորոշ թույլ «կողմերը», սակայն խնդիրների ծավալը շատ ավելի քիչ է, քան Հունաստանում կամ տարածաշրջանի այլ պետություններում։
Լեհաստանի ԿԲ նախագահի խոսքով՝ Իսպանիան կարող է ապավինել միջազգային ֆինանսական օգնությանը, եթե բանկերի վերակապիտալավորման համար լրացուցիչ միջոցներ անհրաժեշտ լինեն։ «Ակնհայտ է, որ գոյություն ունի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամ (EFSF) և Արժույթի միջազգային հիմնադրամ, որոնք Իսպանիային անհրաժեշտ միջոցների տրամադրման երաշխիք են եթե օտարերկրյա ֆինանսավորման անհրաժեշտություն լինի»,-ասել է Բելկան։

Civilnet










